Web ծրագրավորում

Web ծրագրավորում

Նկարագիր

Դասընթացի  ուսումնասիրման միջոցով մասնակիցները ստանում են տեսական և գործնական գիտելիքներ Web կայքերի նախագծման, մշակման տեխնոլոգիաների և լեզուների վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվում է Web կայքերի մշակման HTML 5.0 / CSS 3.0 տեխնոլոգիան և լայնորեն տարածում գտած Bootstrap համակարգը։ Մանրամասն ներկայացվում է կայքերի դիզայնի մշակման CSS 3.0 նոր հնարավորությունները, անդրադարձ է կատարվում ադապտիվ և մոբայլ դիզայնի առանձնահատկություններին։

Դասընթացի   ուսումնասիրման արդյունքում մասնակիցը պետք է կարողանա.

  • մշակել կայքեր՝ օգտագործելով HTML5 տեխնոլոգիան,
  • օգտագործել CSS3 տեխնոլոգիան կայքերի ոճավորում ապահովելու համար,
  • web էջում կիրառել աուդիո և վիդեո ցուցադրման համար բրաուզերի ներդրված հնարավորությունները,
  • ստեղծել արագ և ժամանակակից կայքեր Twitter Bootstrap ձևանմուշային միջավայրի հիման վրա,
  • ստեղծել տարբեր սարքավորումների վրա գործարկվող web էջեր` կիրառելով մեդիա հարցումներ,
  • ստեղծել web էջում ստատիկ երկչափ 2D գրաֆիկա և անիմացիա։

Բովանդակություն

  1. Դասընթացի նկարագրությունը-ներածություն
  2. Web սերվերի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը
  3. HTML գծանշման լեզու
  4. HTML փաստաթղթի կառուցվածքը, հիմնական տեգեր
  5. Տեքստի գծանշման տեգեր
  6. Վերնագրեր
  7. Ցուցակներ
  8. Հիպերհղումների կազմակերպում
  9. Գրաֆիկայի ներդնում
  10. CSS ոճերի աղյուսակ
  11. CSS սելեկտորներ
  12. Պսևդոկլաս և պսևդոէլեմենտներ
  13. Տառաձևերի հատկություններ
  14. Տեքստի հատկություններ
  15. Հետնապատկեր և գույն
  16. Աղյուսակներ (Table)
  17. Web Էջի ձևավորումը աղյուսակների միջոցով
  18. Աղյուսակների էլեմենտների ոճավորումը
  19. Web Էջի էլեմենտների դիրքավորումը
  20. Տողային և բլոկային կոնտեյներներ
  21. Դիրքավորում՝ ստատիկ, հարաբերական
  22. Դիրքավորում՝ բացարձակ , ֆիքսված
  23. Լուսանցքներ-Margin,Padding
  24. Float կոնտեյներներ
  25. Web պատկերաձևեր-form
  26. Տվյալների մուտքագրման  դաշտեր  (input)
  27. Ղեկավարման էլեմենտներ
  28. Մուտքագրման դաշտերի բնութագրիչներ՝ autofocus, placeholder, required, autocopmlete և այլն
  29. iframe-ներ
  30. CSS 3 2D, 3D անցումներ (transition)
  31. CSS 3 անիմացիաներ
  32. HTML 5 video և audio էլեմենտներ
  33. Ադապտիվ և մոբայլ դիզայն CSS3 տեխնոլոգիայով
  34. CSS3 մեդիա հարցումներ (media queries)
  35. Bootstrap CSS գրադարան
  36. Bootstrap Grid
  37. Bootstrap Typography
  38. Bootstrap Panel
  39. Bootstrap DropDown, Navigation Bar
  40. Bootstrap input ,Bootstrap Carusel

Դասընթացի տևողություն

60 ժամ,3 ամիս

Դասընթացի օրեր

------

Դասընթացի սկիզբ

------

Դասընթացի ժամեր

15։00 - 17։00

JavaScript-պայմանական օպերատորներ

Թողեք մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *