«Սկսիր երևակայությունից»

Luseen Technologies

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Luseen Technologies ՏՏ զարգացման հիմնադրամը իր գործունեությունը սկսկել է 2015թ․-ին Գեղարքունիքի մարզում։
Հիմնադրամի առաքելությունն է վերահիմնադրել բարձր տեխնոլոգիաները Գեղարքունիքի մարզում՝ նպաստելով տարածաշրջանի և ՏՏ ոլորտի կայուն զարգացմանը։
Հիմնադրամի ստեղծման նախաձեռնողները և հիմնադիրներն են
ֆիզ. մաթ գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանը,
տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը,
ծրագրավորող Արտակ Դռնոյանը:

ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրամը

  • կազմակերպում է ՏՏ ճամբարներ, համայնքային հանդիպումներ, ՏՏ ֆորումներ, քննարկումներ, ծրագրավորման մրցույթներ, հեքեթոնյան փառատոներ, տարբեր ՏՏ ոլորտի կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ և այլն,
  • իրականացնում է ՏՏ և հարակից ոլորտների վերաբերյալ դասընթացներ,
  • նախաձեռնում է ՏՏ թիմերի և ստարտափերի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր,
  • մատուցում է ծառայություններ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ ծրագրային արտադրանքների թողարկում, ծրագրային ապահովում, խորհրդատվություն և այլն:

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնի գործունեության արդյունքում՝
  • Երիտասարդներին տրվել է հնարավորություն մասնակցելու անվճար ծրագրավորման դասընթացների։
  • Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատում են իրական նախագծերի վրա։
  • 2017թ.-ին ձևավորվել և ներկայումս կենտրոնում գործում է «Luseen Mobile» ընկերությունը, որը մատուցում է ծրագրավորման ծառայություններ և հանդիսանում է Գեղարքունիքի մարզում առաջին ՏՏ ընկերությունը։
  • Գավառում մասնաճյուղ է հիմնել «AddonsLab» ՏՏ ընկերությունը, որը թույլ է տալիս երիտասարդներին առցանց աշխատել ՏՏ ոլորտում։
  • Մեկնարկել է «Luseen Talk» նախագիծը, որի շրջանակներում ՏՏ ոլորտում կայացած կազմակերպությունների, մասնագետների կողմից Գավառում անցկացվում են վարպետաց դասեր, սեմինարներ, բաց-հանդիպումներ, քննարկումներ։
  • Մեկնարկել են  «Luseen Trainings» ՏՏ դասընթացները՝   ծրագրավորման տարբեր լեզուների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
100
և ավելի
ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
80
և ավելի
ՀԱՅԵՐԵՆ ՏԵՍԱԴԱՍԵՐ
10
և ավելի
ԲԱՑ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
2
և ավելի
ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

ՄԵՐ ԹԻՄԸ

загруженное (3)

Վարդուհի Բադալյան

Հանրային կապերի պատասխանատու
загруженное (3)

Գևորգ Ղարիբյան

Android ծրագրավորող
загруженное (3)

Սոնա Մերթարչյան

Գրաֆիկական դիզայներ
загруженное (3)

Մելքոն Հովսեփյան

Android ծրագրավորող
загруженное (3)

Մելինե Դավթյան

iOS ծրագրավորող
загруженное (3)

Արեգ Հովեյան

iOS ծրագրավորող