Կենտրոնում կազմակերպվում են ծրագրավորման ժամանակից ուղղություններով, աշխատաշուկայում պահանջված դասընթացներ։ Դասընթացներն իրականացվում են նախագծային (project based study) ուսուցման մեթոդով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս մենթորի անմիջական ղեկավարությամբ իրականացնել ՏՏ նախագծեր ստացված տեսական նյութի գործնական կիրառմամբ:
Կենտրոնում դասավանադում են երիտասարդ և տաղանդավոր ծրագրավորողներ, փորձառու դասընթացավարներ (Microsoft IT Academy), ովքեր աշխատում են տեղական և միջազգային ընկերությունների հետ և ունեն դասավանդման տևական փորձ:
Ծրագիրը ներառում է նաև առցանց դասըթնացներ արտասահմանյան գործընկերոջ հետ, ով աշխատել է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններում (Synopsys Armenia, Samsung, ARM):
Գործում է զեղչային համակարգ տվյալ դասընթացի փուլերի համար՝ փուլից փուլ անցումների ժամանակ 15-20%:
Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվում են հայերեն դասախոսությունների տեսանյութեր՝ կազմված մեր դասընթացավարների կողմից: Մասնակիցներին տրվում է առցանց ուսումնական հարթակի մուտքի հասանելիություն, որտեղ հասանելի են դասընթացի փաթեթները և հետադարձ կապի միջոցները:
Լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցներին տրվում է աշխատանքի  հնարավորություն «Luseen Mobile » ըկերությունում:
Դասընթացների ցանկ՝

1.      Ծրագրավորման հիմունքներ
2.      Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
3.      Web  ծրագրավորում (HTML, CSS, Bootstrap, JavaScript, WordPress)
4.      Սերվերային ծրագրավորում PHP
5.      Java ծրագրավորում
6.      Մոբայլ Android ծրագրավորում
7.      Մոբայլ iOS ծրագրավորում
8.      Database տեխնոլոգիաներ (SQL)
9.      Համակարգչային գրաֆիկա