Լուսին թեքնոլոջիս» ՏՏ զարգացման հիմնադրամում կազմակերպվող ծրագրավորման դասընթացներն իրականացվում են նախագծային (project based study) ուսուցման մեթոդով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս մենթորի անմիջական ղեկավարությամբ իրականացնել ՏՏ նախագծեր ստացված տեսական նյութի գործնական կիրառմամբ: Դասընթացներն ավարտելուց հետո ձևավորում են խմբեր, որոնք իրականացնում են ՏՏ իրական  նախագծեր՝ առնչվելով ծրագրային արտադրանքի մշակման բոլոր փուլերին։
Իրականացված ՏՏ նախագծերից են՝

  • Zvartnots – մոբայլ հավելված, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին: Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին մանրամասն տեղեկություններ:
  • Dram Today – մոբայլ հավելվածի միջոցով օգտատերը կարող է ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող` դրամի ճշգրիտ փոխարժեքը, ինչպես նաև կատարել փոխարժեքի փոխարկման հաշվարկ:
  • Birthday Reminder-մոբայլ հավելված, որը թույլ է տալիս ստեղծել շնորհավորական նամակներ և ուղղարկել համապատասխան օգտատերերին։
  • «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»- փորձնական խաղ մոբայլ հավելված
  • www.luseen.am – «Լուսին թեքնոլոջիս» ՏՏ զարգացման հիմնադրամի պաշտոնական կայք