Միացեք Luseen Technologies-ին

Մենք սիրում ենք աշխատել նրանց հետ, ովքեր ցանկանում են միանալ մեր առաքելությանը: Համագործակցությունը և առաջընթացի համար գաղափարների բաց փոխանակումը Luseen Technologies -ի  գործունեության հիմքն են։ Luseen Technologies-ի աշխատակիցները հավատարիմ են Գեղարքունիքի մարզում իրական փոփոխություն բերելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու գաղափարին:

Մեզ միանալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Դառնալ գործընկեր

Որպես գործընկեր միանալով Luseen Technologies -ին, հնարավորություն եք ունենում  աննախադեպ փոփոխության մաս դառնալ, սեփական հետքը թողնել Գեղարքունիքի մարզի առաջընթացի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում: Որպես անհատ Դուք կարող եք ներգրավվել Luseen Talk նախագծին և անցակացնել հանդիպում-քննարկում բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, կազմակերպել ՏՏ միջոցառում, Ձեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կարող եք փոխանցել ՏՏ ոլորտի Գեղարքունիքի համայնքին։

Դառնալ կամավոր աշխատակից

Եթե դուք երիտասարդ եք և ունեք ցանկություն միանալու մեր գաղափարին, զարգացնելու Ձեր համայնքը, ստանալու մեծ փորձ և գիտելիքներ ինչպես տեղեկատվաակն տեխնոլոգիաների ոլորտում, այնպես էլ հարակից ոլորտներում, ապա կարող եք դիմել մեզ։

Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են լավագույնը լինել իրենց գործում. մարդիկ, ովքեր սիրում են կատարելագործվել, ապահովել մասնագիտական աճ,  նորարար գաղափարներ առաջարկել, անել ավելին, ստանալ ավելին և լինել ավելին, և որոնք լավագույն արդյունքին հասնելու համար մարտահրավերների առջև կանգ չեն առնում:

Ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը info@luseen.am էլ․ փոստին և հնարավորություն ստացեք աշխատել մարդկանց հետ, ովքեր սիրում են աշխատել, գնահատում են նվիրվածությունը և լիահույս են, որ Գավառում կարող են վերահիմնադրել և զարգացնել  բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Դառնալ նվիրատու

Ձեր ներդրումը Luseen Technologies հիմնադրամի նախաձեռնություններում և ծրագրերում թույլ կտան կյանքի կոչել Գեղարքունիքի մարզի բարգավաճելու և Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման դեր ունենալու ձգտումները։ Աջակցելով որեւէ կոնկրետ նախագիծ կամ հիմնադրամին ամբողջությամբ՝ Դուք կիսում եք մեր տեսլականը և օգնում մեզ իրականացնել համայնքային տնտեսական զարգացման  մեր առաքելությունը։