«Սկսիր երևակայությունից»
Luseen Technologies
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Luseen Technologies ՏՏ զարգացման հիմնադրամը իր գործունեությունը սկսկել է 2015թ․-ին Գեղարքունիքի մարզում։
Հիմնադրամի առաքելությունն է վերահիմնադրել բարձր տեխնոլոգիաները Գեղարքունիքի մարզում՝ նպաստելով տարածաշրջանի և ՏՏ ոլորտի կայուն զարգացմանը։
Հիմնադրամի ստեղծման նախաձեռնողները և հիմնադիրներն են
ֆիզ. մաթ գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանը,
տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը,
ծրագրավորող Արտակ Դռնոյանը:
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հիմնադրամը
- կազմակերպում է ՏՏ ճամբարներ, համայնքային հանդիպումներ, ՏՏ ֆորումներ, քննարկումներ, ծրագրավորման մրցույթներ, հեքեթոնյան փառատոներ, տարբեր ՏՏ ոլորտի կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ և այլն,
- իրականացնում է ՏՏ և հարակից ոլորտների վերաբերյալ դասընթացներ,
- նախաձեռնում է ՏՏ թիմերի և ստարտափերի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր,
- մատուցում է ծառայություններ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ ծրագրային արտադրանքների թողարկում, ծրագրային ապահովում, խորհրդատվություն և այլն:
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Կենտրոնի գործունեության արդյունքում՝
- Երիտասարդներին տրվել է հնարավորություն մասնակցելու անվճար ծրագրավորման դասընթացների։
- Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատում են իրական նախագծերի վրա։
- 2017թ.-ին ձևավորվել և ներկայումս կենտրոնում գործում է «Luseen Mobile» ընկերությունը, որը մատուցում է ծրագրավորման ծառայություններ և հանդիսանում է Գեղարքունիքի մարզում առաջին ՏՏ ընկերությունը։
- Գավառում մասնաճյուղ է հիմնել «AddonsLab» ՏՏ ընկերությունը, որը թույլ է տալիս երիտասարդներին առցանց աշխատել ՏՏ ոլորտում։
- Մեկնարկել է «Luseen Talk» նախագիծը, որի շրջանակներում ՏՏ ոլորտում կայացած կազմակերպությունների, մասնագետների կողմից Գավառում անցկացվում են վարպետաց դասեր, սեմինարներ, բաց-հանդիպումներ, քննարկումներ։
- Մեկնարկել են «Luseen Trainings» ՏՏ դասընթացները՝ ծրագրավորման տարբեր լեզուների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
100
և ավելի
ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
80
և ավելի
ՀԱՅԵՐԵՆ ՏԵՍԱԴԱՍԵՐ
10
և ավելի
ԲԱՑ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
2
և ավելի
ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
ՄԵՐ ԹԻՄԸ
![загруженное (3) загруженное (3)](http://luseen.am/wp-content/uploads/2018/07/3-1.png)
Վարդուհի Բադալյան
Հանրային կապերի պատասխանատու
![загруженное (3) загруженное (3)](http://luseen.am/wp-content/uploads/2018/07/3-1.png)
Գևորգ Ղարիբյան
Android ծրագրավորող
![загруженное (3) загруженное (3)](http://luseen.am/wp-content/uploads/2018/07/3-1.png)
Սոնա Մերթարչյան
Գրաֆիկական դիզայներ
![загруженное (3) загруженное (3)](http://luseen.am/wp-content/uploads/2018/07/3-1.png)
Մելքոն Հովսեփյան
Android ծրագրավորող
![загруженное (3) загруженное (3)](http://luseen.am/wp-content/uploads/2018/07/3-1.png)
Մելինե Դավթյան
iOS ծրագրավորող
![загруженное (3) загруженное (3)](http://luseen.am/wp-content/uploads/2018/07/3-1.png)
Արեգ Հովեյան
iOS ծրագրավորող