Luseen Technolgies տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրման օրվանից իր ուրույն դերն ու նշանակություն ունի մարզում բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Գավառ համայնքի զարգացման գործում։
Կենտրոնի գործունեության արդյունքում՝

  • Երիտասարդներին  հնարավորություն  է տրվել մասնակցելու անվճար ծրագրավորման դասընթացների։
  • Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատում են իրական նախագծերի վրա։
  • 2017թ.-ին ձևավորվել և ներկայումս կենտրոնում գործում է «Luseen Mobile» ընկերությունը, որը մատուցում է ծրագրավորման ծառայություններ և հանդիսանում է Գեղարքունիքի մարզում առաջին ՏՏ ընկերությունը։
  • Գավառում մասնաճյուղ է հիմնել «AddonsLab» ՏՏ ընկերությունը, որը թույլ է տալիս երիտասարդներին առցանց աշխատել ՏՏ ոլորտում
  • 2018թ․-ին կենտրոնում իր գործունեությունն է սկսկել «ԱՍՈՒՊ» ստարտափը, որն զբաղվում է  գրաֆիկական դիզայնով, բրենդավորումով։
  • Մեկնարկել է «Luseen Talk» նախագիծը, որի շրջանակներում ՏՏ ոլորտում կայացած կազմակերպությունների, մասնագետների կողմից Գավառում անցկացվում են վարպետաց դասեր, սեմինարներ, բաց-հանդիպումներ, քննարկումներ։
  • Մեկնարկել են  «Luseen Trainings» ՏՏ դասընթացները՝   ծրագրավորման տարբեր լեզուների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
  • Մշակվել է համագործակցության ձևաչափ մարզի միակ ԲՈՒՀ-ի՝ Գավառի պետական համալսարանի հետ։
  • Ձևավորվել է ակտիվ համագործակցություն Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի հետ։
  • Համայնքում բարձրացել է ՏՏ ոլորտի վերաբերյալ իրազեկվածության և հետաքրքրվածության մակարդակը։