Luseen Technolgies տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրման օրվանից իր ուրույն դերն ու նշանակություն ունի մարզում բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Գավառ համայնքի զարգացման գործում։
Կենտրոնի գործունեության արդյունքում՝
- Երիտասարդներին հնարավորություն է տրվել մասնակցելու անվճար ծրագրավորման դասընթացների։
- Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատում են իրական նախագծերի վրա։
- 2017թ.-ին ձևավորվել և ներկայումս կենտրոնում գործում է «Luseen Mobile» ընկերությունը, որը մատուցում է ծրագրավորման ծառայություններ և հանդիսանում է Գեղարքունիքի մարզում առաջին ՏՏ ընկերությունը։
- Գավառում մասնաճյուղ է հիմնել «AddonsLab» ՏՏ ընկերությունը, որը թույլ է տալիս երիտասարդներին առցանց աշխատել ՏՏ ոլորտում
- 2018թ․-ին կենտրոնում իր գործունեությունն է սկսկել «ԱՍՈՒՊ» ստարտափը, որն զբաղվում է գրաֆիկական դիզայնով, բրենդավորումով։
- Մեկնարկել է «Luseen Talk» նախագիծը, որի շրջանակներում ՏՏ ոլորտում կայացած կազմակերպությունների, մասնագետների կողմից Գավառում անցկացվում են վարպետաց դասեր, սեմինարներ, բաց-հանդիպումներ, քննարկումներ։
- Մեկնարկել են «Luseen Trainings» ՏՏ դասընթացները՝ ծրագրավորման տարբեր լեզուների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
- Մշակվել է համագործակցության ձևաչափ մարզի միակ ԲՈՒՀ-ի՝ Գավառի պետական համալսարանի հետ։
- Ձևավորվել է ակտիվ համագործակցություն Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի հետ։
- Համայնքում բարձրացել է ՏՏ ոլորտի վերաբերյալ իրազեկվածության և հետաքրքրվածության մակարդակը։