«Լուսին թեքնոլոջիս» ՏՏ զարգացման հիմնադրամը՝ կարևորելով ոլորտային կապերի հաստատումը, իրականացնում է «Luseen Talk» ՏՏ բաց-հանդիպումների նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում ՏՏ ոլորտում կայացած կազմակերպությունների, մասնագետների կողմից Գավառում անցկացվում են վարպետաց դասեր, սեմինարներ, բաց-հանդիպումներ։
Նախագծի ակնկալվող արդյունքները․
- Համայնք ոլորտային մասնագետների պարբերաբար այցելությունները կնպաստեն ոլորտի հետ համայնքային կառույցների կապերի հաստատմանը մի կողմից, և ոլորտում կայացած կառույցների ներկայացուցիչները կարող են տեսնել և գնահատել տեղի բնակչության ունակությունները, պոտենցյալը ՏՏ բնագավառում, մյուս կողմից:
- Փոխայցելությունները, համատեղ աշխատանքը կնպաստեն ընդհանուր գաղափարների մշակմանը և համատեղ խոշոր ծրագրերի իրականացմանը:
- Տարբեր կազմակերպությունների հետ փոխգործակցությունը նաև կարող է ՏՏ ոլորտի զարգացման համար համայնք բերել լրացուցիչ աշխատատեղեր և ներդրումներ:
- Փոխայցելությունների և վարպետաց դասերի մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ ոլորտային տարբեր հարցերի շուրջ, որոնք կլինեն ժամանակի պահանջներին և աշխարհի վերջին ՏՏ զարգացումներին համահունչ, կստանան հարավորություն տիրապետելու տեղեկատվական հոսքերին:
- Մասնակիցները կկարողանան ունեցած գաղափարները քննարկել միմյանց և փորձառու ոլորտային մասնագետների հետ, ինչը կնպաստի գաղափարների զարգացմանը և իրագործմանը:
- Մասնակիցները կտեղեկանան ոլորտում հաջողության պատմությունների վերաբերյալ (ոլորտում կայացած մարդկանց օրինակներ, իրականացված հաջող նախագծեր, կայացած թիմերի, ստարտափերի և այլ օրինակներ), ինչը կհանդիսանա մոտիվացիայի աղբյուր համայնքի բնակիչների համար, որպեսզի իրենց տեսնեն ՏՏ ոլորտում և պատրաստակամություն ունենան այդ ուղղությամբ որոշակի գործունեություն ծավալել կամ օժանդակել ոլորտի զարգացման գործին:
Գրանցվել որպես փորձագետ
Luseen Talk իրականացված հանդիպումների ցանկ
հ/հ | Ամսաթիվ | Միջոցառում | Խոսնակ |
1. | 11/03/2018թ․ | Որակի ապահովման դերը ծրագրային ապահովման մշակման գործընթացում | Արթուր Մկրտչյան, ArmSTQB համահիմնադիր |
2. | 14/01/2018թ․ | Արհեստական բանականություն, անորոշ տրամաբանություն | Ռուստամ Սահակյան, eat-online.ru նախագծի ղեկավար, |
3. | 26/12/2017թ․ | Գեղարքունիքի մարզի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների միջոցով | Ամալյա Եղոյան, Գյումրու տեխնոլոգիական կենտորն |
4. | 26/12/2017թ․ | Եռաչափ մոդելավորման լաբորատորիաների ցանցը Հայաստանում | Սամվել Խաչատրյան, Իննովացիոն և տեխնոլոգիական համայնք ՀԿ հիմնադիր նախագահ |
5. | 03/11/2017թ․ | Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու ճանապարհին | Կարեն Վարդանյան, ԻՏՁՄ գործադիր տնօրեն |
6. | 07/08/2017թ․, 08/08/2017թ․ |
Արհեստական բանականություն և նեյրոնային ցանցեր | Ռուստամ Սահակյան eat-online.ru նախագծի ղեկավար, |
7. | 22/04/2017թ․ | Թվային սարքերի նախագծում | Արմեն Խաչատրյան, ARM ընկերություն, ավագ ճարտարագետ |