«Լուսին թեքնոլոջիս» ՏՏ զարգացման հիմնադրամը՝ կարևորելով  ոլորտային կապերի հաստատումը,  իրականացնում է «Luseen Talk» ՏՏ բաց-հանդիպումների նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում ՏՏ ոլորտում կայացած կազմակերպությունների, մասնագետների կողմից Գավառում անցկացվում են վարպետաց դասեր, սեմինարներ, բաց-հանդիպումներ։
Նախագծի ակնկալվող արդյունքները․

  1. Համայնք ոլորտային մասնագետների պարբերաբար այցելությունները կնպաստեն ոլորտի հետ համայնքային կառույցների կապերի հաստատմանը մի կողմից, և ոլորտում կայացած կառույցների ներկայացուցիչները կարող են տեսնել և գնահատել տեղի բնակչության ունակությունները, պոտենցյալը ՏՏ բնագավառում, մյուս կողմից:
  2. Փոխայցելությունները, համատեղ աշխատանքը կնպաստեն ընդհանուր գաղափարների մշակմանը և համատեղ խոշոր ծրագրերի իրականացմանը:
  3. Տարբեր կազմակերպությունների հետ փոխգործակցությունը նաև կարող է ՏՏ ոլորտի զարգացման համար համայնք բերել լրացուցիչ աշխատատեղեր և ներդրումներ:
  4. Փոխայցելությունների և վարպետաց դասերի մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ ոլորտային տարբեր հարցերի շուրջ, որոնք կլինեն ժամանակի պահանջներին և աշխարհի վերջին ՏՏ զարգացումներին համահունչ, կստանան հարավորություն տիրապետելու տեղեկատվական հոսքերին:
  5. Մասնակիցները կկարողանան ունեցած գաղափարները քննարկել միմյանց և փորձառու ոլորտային մասնագետների հետ, ինչը կնպաստի գաղափարների զարգացմանը և իրագործմանը:
  6. Մասնակիցները կտեղեկանան ոլորտում հաջողության պատմությունների վերաբերյալ (ոլորտում կայացած մարդկանց օրինակներ, իրականացված հաջող նախագծեր, կայացած թիմերի, ստարտափերի և այլ օրինակներ), ինչը կհանդիսանա մոտիվացիայի աղբյուր համայնքի բնակիչների համար, որպեսզի իրենց տեսնեն ՏՏ ոլորտում և պատրաստակամություն ունենան այդ ուղղությամբ որոշակի գործունեություն ծավալել կամ օժանդակել ոլորտի զարգացման գործին:

Գրանցվել որպես փորձագետ
Luseen Talk իրականացված հանդիպումների ցանկ
 

հ/հ Ամսաթիվ Միջոցառում Խոսնակ
1.      11/03/2018թ․ Որակի ապահովման դերը ծրագրային ապահովման մշակման գործընթացում Արթուր Մկրտչյան,
ArmSTQB համահիմնադիր
2.      14/01/2018թ․ Արհեստական բանականություն, անորոշ տրամաբանություն Ռուստամ Սահակյան,
eat-online.ru նախագծի ղեկավար,
3.      26/12/2017թ․ Գեղարքունիքի մարզի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների միջոցով Ամալյա Եղոյան,
Գյումրու տեխնոլոգիական կենտորն
4.      26/12/2017թ․ Եռաչափ մոդելավորման լաբորատորիաների ցանցը Հայաստանում Սամվել Խաչատրյան,
Իննովացիոն և տեխնոլոգիական համայնք ՀԿ հիմնադիր նախագահ
5.      03/11/2017թ․ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու ճանապարհին Կարեն Վարդանյան,
ԻՏՁՄ գործադիր տնօրեն
6.      07/08/2017թ․,
08/08/2017թ․
Արհեստական բանականություն և նեյրոնային ցանցեր Ռուստամ Սահակյան
eat-online.ru նախագծի ղեկավար,
7.      22/04/2017թ․ Թվային սարքերի նախագծում Արմեն Խաչատրյան,
ARM ընկերություն,
ավագ ճարտարագետ