3D մոդելավորման դասընթացներ
Luseen Technologies Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Ինովացիոն և Տեխնոլոգիական համայնք սոցիալական ՀԿ-ի հետ կազմակերպում է 3D մոդելավորման դասընթաց։ Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, ճարտարագիտական, արդյունաբերական դիզայնի, եռաչափ մոդելավորման բնագավառի հիմնադրմանն ու ընդլյանմանը։
Դասընթացի տևողությունը 6 ամիս է։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորում են եռաչափ մոդելավորում՝ Rhinoceros ծրագրի հիման վրա։
Դասընթացներն անցկացնում է եռաչափ մոդելավորման ոլորտի փորձառու մասնագետ, Ինովացիոն և Տեխնոլոգիական համայնք սոցիալական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Սամվել Խաչատրյանը։
Ծրագրի ավարտին սովորողներից ձևավորվելու է աշխատանքային տարտափ թիմ, որը տեղում զբաղվել է ոլորտային պատվերների մշակմամբ։