Java ծրագրավորում

Java ծրագրավորում

Նկարագիր

Դասընթացը նվիրված է ամենահայտնի  օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի՝ Java-ի ուսումնասիրությանը։ Java լեզուն օգտագործվում է մոբայլ հավելվածների, սերվերային ծրագրերի, կիրառական ծրագրային ապահովումների, web կայքերի  ստեղծման համար։  Java լեզվով ստեղծված ծրագրերը բազմապլատֆորմ են ՝  հաջողությամբ աշխատում են տարբեր համակարգիչների վրա ՝ անկախ դրանց ճարտարապետությունից։

Դասընթացի նպատակն է  սովորեցնել Java լեզվով օբյեկ-կողմնորոշված ծրագրավորում։ Ներկայացվում են  Java լեզվի առանձնահատկությունները, շարահյուսությունը, Java լեզվով ծրագրային կոդ գրելու սկզբունքները , ծրագրավորման միջավայրում աշխատելու հիմունքները, պարզ ալգորիթմների հիման վրա ծրագրերի մշակումը։ Ուսումնասիրվում են  օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման (OOD) առանձնահատկությունները, սկզբունքները, մոդելավորելու, UML դիագրամաներ կազմելու հիմունքները, UML դիագրամաների  հիման վրա ծրագրերի մշակման սկզբունքները, Java լեզվով օբյեկտ կողմնորոշված ծրագրավորելու հնարավորությունները և կիրառությունը։

 

Դասընթացի   ուսումնասիրման արդյունքում մասնակիցը կկարողանա.

  • Հասկանալ Java տեխնոլոգիայի էությունը,
  • Կիրառել լեզվի փոփոխականների տիպերը և օպերատորները,
  • Մշակել ճյուղավորված և ցիկլային ալգորիթմներով ծրագրեր,
  • Աշխատել զանգվածների հետ ,
  • Ստեղծել մեթոդներ,
  • Աշխատել սիմվոլային տիպի (string) փոփոխականների հետ։
  • Հասկանալ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման էությունը,
  • Ծրագիրը մոդելավորել UML դիագրամաների տեսքով,
  • Կիրառել Java լեզվում ժառանգման, ինկապսուլյացիայի, պոլիմորֆիզմի, աբստրակցիայի հնարավորությունները,
  • Մշակել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման սկզբունքներով Java ծրագրեր,
  • Աշխատել ֆայլային համակարգի հետ։

Մշակել բացառիկ իրադրություններ (exceptions)։

Բովանդակություն

  1. Java տեխնոլոգիայի ներածություն։
  2. Փոփոխականներ, Java-ի ներդրված տիպերը, տիպերի փոխարկումներ։
  3. Թվաբանական, համեմատման , տրամաբանական, բիթային և վերագրման օպերատորներ։
  4. Ճյուղավորումներ՝ պայմանական օպերատորներ։
  5. Ցիկլեր ՝ ցիկլային և անցումային օպերատորներ։
  6. Զանգվածներ։
  7. Մեթոդներ։
  8. Գործնական խնդիրներ։
  9. Oբյեկտ կողմնորոշված ծրագրավորման սկզբունքները։
  10. Կլասներ, օբյեկտներ, կոնստրուկտորներ։
  11. Java գրադարան- API, package։
  12. UML դիագրամաներ։
  13. Ինկապսուլյացիա-թույլատրելիության մոդիֆիկատորներ։
  14. Ժառանգում- բազային և ժառանգորդ կլասներ, բազային կլասի կոնստրուկտոր։
  15. Պոլիմորֆիզմ- մեթոդների և կոնստրուկտորների վերաբեռնում (overload)։
  16. Աբստրակցիա-աբստրակտ կլասներ և մեթոդներ։
  17. Object և ArrayList կլասներ։
  18. Ինտերֆեյս։
  19. Բացառիկ իրադրություններ (Exceptions)։
  20. Ընդհանրացումներ։
  21. Սիմվոլային տիպի՝ String-ի հետ աշխատանք։
  22. Ռեգուլյար արտահայտություններ։

Դասընթացի տևողություն

60 ժամ,3 ամիս

Դասընթացի օրեր

------

Դասընթացի սկիզբ

------

Դասընթացի ժամեր

15։00 - 17։00

Փոփոխականներ, Java-ի ներդրված տիպերը

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում

Հղիչային (reference) փոփոխականներ, օբյեկտի հղումներ:

Թողեք մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *