Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
- Опубликовано admin
- Բաժիններ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Дата 16.10.2015
- Մեկնաբանություններ Մեկնաբանություններ չկան
Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
Նկարագիր
Դասընթացի նպատակն է ուսուցանել ծրագրավորման կիրառական խնդիրների լուծման մեջ օգտագործվող տվյալների կառուցվածքները և հիմնական պարզագույն ալգորիթմները,
ալգորիթմի բարդության հասկացությունը և անալիզի հիմունքները,
տվյալների կառուցվածքների օգտագործման արդյունավետության վերլուծությունները։
Դիտարկում են տվյալների գծային և ոչ գծային կառուցվածքներ, տվյալների ներկայացման տարբեր եղանակներ` կապակցված ցուցակների, ստեկների, հերթերի, աղյուսակների, ծառերի և գրաֆների տեսքով: Տրվում է ալգորիթմի գաղափարի ճշգրտումը, դիտարկվում են որոնման (search), տեսակավորման(sorting) ալգորիթմներ, Թյուրինգի մեքենաներ, ռեկուրսիվ ֆունկցիաներ: Ներկայացվում են ալգորիթմի բարդության դասերը, ալգորիթմների վերլուծության հիմունքները :
- Կազմակերպել բացառիկ իրավիճակների մշակում,
- Նկարագրել հիշողության ղեկավարման համակարգը (ARC)։
Բովանդակություն
Թեմա 1. Դասընթացի նպատակն ու խնդիրները
Թեմա 2. Տվյալների կառուցվածքներ և տվյալների աբստրակտ տիպեր:
Թեմա 3. Զանգվածներ(Array)
Թեմա 4․Կապակցված ցուցակներ (Linked List)
Թեմա 5. Հերթեր (Queue),
Թեմա 6. Ստեկ, ստեկի իրականացումը:
Թեմա 7․ Ալգորիթմի հասկացություն և դրա ֆորմալիզացիաներ։
Թեմա 8․Ֆունկցիաների աճ, ալգորիթմների անալիզի սկզբունքները։
Թեմա 9․ Ալգորիթմի բարդության հասկացություն:
Թեմա 10․ Որոնման ալգորիթմներ
Linear Search, Binary Search, Interpolation Search, Hash Table
Թեմա 11․ Տեսակավորման ալգորիթմներ
Bubble Sort, Insertion Sort, Selection Sort, Merge Sort, Shell Sort, Quick Sort:
Թեմա 12․ Ծառեր, բինար ծառեր, որոնման ծառեր, նրանց համար նախատեսված գործո-
ղություններ, բուրգեր:
Data Structure – Tree, Binary Search Tree, Spanning Tree, Heap
Թեմա 13․ Բալանսավորված ծառեր (AVL ծառեր), B ծառեր:
Թեմա 14․ Գրաֆներ:
Դասընթացի տևողություն
60 ժամ,3 ամիս
Դասընթացի օրեր
------
Դասընթացի սկիզբ
------
Դասընթացի ժամեր
15։00 - 17։00