Սերվերային ծրագրավորում PHP
- Опубликовано admin
- Բաժիններ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Дата 16.10.2015
- Մեկնաբանություններ Մեկնաբանություններ չկան
Apple Swift ծրագրավորում
Նկարագիր
Դասընթացը նվիրված է Apple կազմակերպության կողմից 2014 թ․ ստեղծված և օրեցօր մեծ տարածվածություն ձեռք բերող Swift ծրագրավորման լեզվի ուսումնասիրությանը։ Swift-ը փոխարինում է Objective-C լեզվին և կիրառվում է IOS սարքավորումների և Mac OS X -ի համար ծրագրային հավելվածների ստեղծման նպատակով։ Դասընթացի նպատակն է սովորեցնել Swift լեզվի հիմունքները և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորումը։ Ներկայացվում են Swift լեզվի կիրառությունը, առանձնահատկությունները, շարահյուսությունը, XCode ծրագրավորման միջավայրում աշխատելու հիմունքները, լեզվի պայմանական և ցիկլային կառուցվածքները, ֆունկցիաները, օբյեկտ-կեղմնորոշված մեթոդաբանության հիմնական սկզբունքները՝ ժառանգում, ինկապսուլյացիա, պոլիմորֆիզմ, աբստրակցիա, դիտարկվում են բացառիկ իրավիճակների, պրոտոկոլների, ընդհանրացումների, ընդլյանումների կիրառությունները, պարզ ալգորիթմների հիման վրա ծրագրերի մշակման, ինչպես նաև օբյեկտ-կողմնորոշված մոդելավորման հիմունքները։
Դասընթացի ուսումնասիրման արդյունքում մասնակիցը կկարողանա.
- Հասկանալ Swift լեզվի էությունը,
- Տեղադրել և օգտագործել ծրագրային միջավայր (IDE) Swift լեզվով ծրագրեր գրելու համար,
- Կիրառել լեզվի փոփոխականների տիպերը և օպերատորները,
- Մշակել ճյուղավորված և ցիկլային ալգորիթմներով ծրագրեր,
- Աշխատել զանգվածների և տվյալների այլ կառուցվածքների հետ,
- Ստեղծել և օգտագործել ֆունկցիաներ,
- Ծրագիրը նախագծել օբյեկտ-կողմնորոշված մեթոդաբանությամբ,
- Ստեղծել և օգտագործել կլասներ, օբյեկտներ, ինիցիալիզատորներ, պրոտոկոլներ,
- Կազմակերպել բացառիկ իրավիճակների մշակում,
- Նկարագրել հիշողության ղեկավարման համակարգը (ARC)։
Բովանդակություն
Թեմա 1. Swift լեզու-ներածություն
Թեմա 2. Փոփոխականներ և հաստատուններ
Թեմա 3. Օպերատորներ
Թեմա 4. Ճյուղավորումներ՝ պայմանական օպերատորներ
Թեմա 5. Ցիկլեր ՝ ցիկլային և անցումային օպերատորներ
Թեմա 6. Հավաքածու տիպեր (collection types)
Թեմա 7. String- աշխատանք սիմվոլային տիպի հետ
Թեմա 8. Օպցիոնալ տիպեր և արժեքներ
Թեմա 9. Ֆունկցիաներ
Թեմա 10. Բլոկներ-Closures
Թեմա 11. Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում (OOP)
Թեմա 12. Թվարկումներ (Enumaration)
Թեմա 13. Ստրուկտուրաներ
Թեմա 14. Կլասներ
Թեմա 15. Հատկանիշներ-properties
Թեմա 16. Մեթոդներ և ենթասցենարներ
Թեմա 17. Ժառանգում
Թեմա 18. Սկզբնարժեքավորում
Թեմա 19. Օբյեկտների հեռացում, հղումների ավտոմատ հաշվարկում-ARC
Թեմա 20. Օպցիոնալ կապակցում, տիպերի փոխարկում, ներդրված տիպեր
Թեմա 21. Սխալների մշակում-Error Handling
Թեմա 22. Ընդլյանումներ (Extensions)
Թեմա 23. Պրոտոկոլներ
Թեմա 24. Ընդհանրացումներ (generics)
Թեմա 25. Հասանելիության կազմակերպումը, Օverflow օպերատորներ
Դասընթացի տևողություն
60 ժամ,3 ամիս
Դասընթացի օրեր
------
Դասընթացի սկիզբ
------
Դասընթացի ժամեր
15։00 - 17։00