Հանդիպում «Բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացում
26.12.2017թ․ -ին Գավառում տեղի ունեցավ հանդիպում «Բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացում» խորագրով։ Հանդիպման կազմակերպիչներն էին Luseen Technologies ՏՏ զարգացման հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը, ITM ինովացիոն կենտրոնը։
Հանդիպման նպատակն էր բարձր տեխնոլոգիաների ոլորտում Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացումը,
տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական քայլերի քննարկումը։
Հանդիպման հրավիրված փորձագետներն էին՝
• Ամալյա Եղոյանը – Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն,
• Բելլա Հարությունյանը – Ամերիկյան SixeliT ընկերության Գյումրու ղեկավար Բելլա Հարությունյան,
• Սամվել Խաչատրյանը – Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ։