Որակի ապահովման դերը ծրագրային ապահովման մշակման գործընթացում
11․03․2018թ. ին Luseen Technologies ՏՏ զարգացման հիմնադրամում տեղի ունեցավ հերթական Luseen Talk բաց սեմինարը։ Սեմինարի թեման էր «ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՐԸ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ։ Սեմինարը վարում էին ISTQB հայկական հարթակի՝ ArmSTQB-ի, Որակի ապահովման մասնագետների միության համահիմնադիրներ Արթուր Մկրտչյանը և Արշակ Բալյանը։
Փորձագետները ներկայացրեցին ծրագրային ապահովման մշակման փուլերը, այդ համատեքստում որակի ապահովման (QA) իրականացման առանձնահատկությունները։ Մանրամասն քննարկվեցին թեստավորման գոյություն ունեցող կոնցեպտները, հիմնական թեստավորման գործընթացը, թեստավորման մոտեցումները և նպատակները։