Մոբայլ iOS ծրագրավորում
- Опубликовано admin
- Բաժիններ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Дата 16.10.2015
- Մեկնաբանություններ Մեկնաբանություններ չկան
Մոբայլ iOS ծրագրավորում
Նկարագիր
Ներկայումս մոբայլ հավելվածների մշակումը տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ինդուստրիայի ակտիվ զարգացող ուղղություններից է։ Առանձնահատուկ մեծ տարածվածություն է ձեռք բերում մոբայլ Apple iOS հավելվածների մշակման ուղղությունը։ Դասընթացը նվիրված է XCode միջավայրում Swift ծրագրավորման լեզվով մոբայլ հավելվածների մշակման ուսումնասիրությանը։ Դասընթացի նպատակն է սովորեցնել iPhone մոբայլ սարքավորումների կառուցվածքը, փոխգործակցության հիմունքները, մոբայլ ծրագրավորման առանձնահատկությունները, iOS մոբայլ հավելվածների մշակման հիմունքները, ծրագրային ապահովում մշակելու փուլերը:
Դասընթացի ուսումնասիրման արդյունքում մասնակիցը կկարողանա.
- Նախագծել հավելված iPhone-ի համար,
- Օգտագործել XCode միջավայրում ծրագրավորման միջոցները,
- Interface Builder-ի միջոցով նախագծել հավելվածի ինտերֆեյսներ,
- Հավելվածը ադապտացնել ըստ տարբեր էկրաններ ունեցող Apple սարքերի
- Ներդնել և օպտիմիզացնել հավելվածի ռեսուրսներ(նկարներ, տեքստային ֆայլեր),
- Հավելվածում կիրառել iOS ինտերֆեյսի հիմնական ղեկավարման տարրերը,
- Աշխատել GIT- ծրագրային ապահովման կառավարման համակարգի միջավայրում,
- Կազմակերպել գրաֆիկայի, անիմացիայի մշակում,
- Աշխատել ինտերնետ-ռեսուրսների և տվյալների բազաների հետ:
Բովանդակություն
Թեմա 1․ Xcode IDE-ներածություն
Թեմա 2․ UI-ի կապակցում կոդին
Թեմա 3․ Ինտերֆեյսի ադապտացիա- AutoLayout
Թեմա 4․ ViewController
Թեմա 5․ Gesture Recognizer
Թեմա 6․ Custom տարրերի մշակում
Թեմա 7․ Segue- տվյալների փոխանցում
Թեմա 8․ Table View
Թեմա 9․ Collection View
Թեմա 10․Անիմացիա
Թեմա 11․GIT- ծրագրային ապահովման կառավարման համակարգ
Թեմա 12․Գրադարաններ և ցանց
Թեմա 13․Քարտեզ, հաղորդագրություններ և ծառայություններ
Դասընթացի տևողություն
60 ժամ,3 ամիս
Դասընթացի օրեր
------
Դասընթացի սկիզբ
------
Դասընթացի ժամեր
15։00 - 17։00