Համակարգչային գրաֆիկա

Apple Swift ծրագրավորում

Նկարագիր

Դասընթացը նվիրված է Apple կազմակերպության կողմից 2014 թ․ ստեղծված և օրեցօր մեծ տարածվածություն ձեռք բերող Swift ծրագրավորման լեզվի ուսումնասիրությանը։ Swift-ը փոխարինում է  Objective-C լեզվին և կիրառվում է IOS սարքավորումների և Mac OS X -ի համար ծրագրային հավելվածների ստեղծման նպատակով։ Դասընթացի նպատակն է  սովորեցնել Swift լեզվի հիմունքները և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորումը։ Ներկայացվում են  Swift լեզվի կիրառությունը, առանձնահատկությունները, շարահյուսությունը, XCode ծրագրավորման միջավայրում աշխատելու հիմունքները, լեզվի պայմանական և ցիկլային կառուցվածքները, ֆունկցիաները, օբյեկտ-կեղմնորոշված մեթոդաբանության հիմնական սկզբունքները՝ ժառանգում, ինկապսուլյացիա, պոլիմորֆիզմ, աբստրակցիա, դիտարկվում են բացառիկ իրավիճակների, պրոտոկոլների, ընդհանրացումների, ընդլյանումների կիրառությունները, պարզ ալգորիթմների հիման վրա ծրագրերի մշակման, ինչպես նաև օբյեկտ-կողմնորոշված մոդելավորման հիմունքները։

Դասընթացի   ուսումնասիրման արդյունքում մասնակիցը կկարողանա.

  • Հասկանալ Swift լեզվի էությունը,
  • Տեղադրել և օգտագործել ծրագրային միջավայր (IDE) Swift լեզվով ծրագրեր գրելու համար,
  • Կիրառել լեզվի փոփոխականների տիպերը և օպերատորները,
  • Մշակել ճյուղավորված և ցիկլային ալգորիթմներով ծրագրեր,
  • Աշխատել զանգվածների և տվյալների այլ կառուցվածքների հետ,
  • Ստեղծել և օգտագործել ֆունկցիաներ,
  • Ծրագիրը նախագծել օբյեկտ-կողմնորոշված մեթոդաբանությամբ,
  • Ստեղծել և օգտագործել կլասներ, օբյեկտներ, ինիցիալիզատորներ, պրոտոկոլներ,
  • Կազմակերպել բացառիկ իրավիճակների մշակում,
  • Նկարագրել հիշողության ղեկավարման համակարգը (ARC)։

Բովանդակություն

Թեմա 1. Swift լեզու-ներածություն

Թեմա 2. Փոփոխականներ և հաստատուններ

Թեմա 3. Օպերատորներ

Թեմա 4. Ճյուղավորումներ՝ պայմանական օպերատորներ

Թեմա 5. Ցիկլեր ՝ ցիկլային և անցումային օպերատորներ

Թեմա 6. Հավաքածու տիպեր (collection types)

Թեմա 7. String- աշխատանք սիմվոլային տիպի հետ

Թեմա 8. Օպցիոնալ տիպեր և արժեքներ

Թեմա 9. Ֆունկցիաներ

Թեմա 10. Բլոկներ-Closures

Թեմա 11. Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում (OOP)

Թեմա 12. Թվարկումներ (Enumaration)

Թեմա 13. Ստրուկտուրաներ

Թեմա 14. Կլասներ

Թեմա 15. Հատկանիշներ-properties

Թեմա 16. Մեթոդներ և ենթասցենարներ

Թեմա 17. Ժառանգում

Թեմա 18. Սկզբնարժեքավորում

Թեմա 19. Օբյեկտների հեռացում, հղումների ավտոմատ հաշվարկում-ARC

Թեմա 20. Օպցիոնալ կապակցում, տիպերի փոխարկում, ներդրված տիպեր

Թեմա 21. Սխալների մշակում-Error Handling

Թեմա 22. Ընդլյանումներ (Extensions)

Թեմա 23. Պրոտոկոլներ

Թեմա 24. Ընդհանրացումներ (generics)

Թեմա 25. Հասանելիության կազմակերպումը, Օverflow օպերատորներ

Դասընթացի տևողություն

60 ժամ,3 ամիս

Դասընթացի օրեր

------

Դասընթացի սկիզբ

------

Դասընթացի ժամեր

15։00 - 17։00

Թողեք մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *